Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ցեղասպան Իսրայելը կանգ չի առնի, մինչև չլուծի իր առջև դրված խնդիրը

Ցեղասպան Իսրայելը կանգ չի առնի, մինչև չլուծի իր առջև դրված խնդիրը
18.06.2025 | 12:47

Մերձավոր Արևելքում Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը գնալով ավելի ու ավելի ինտենսիվ բնույթ է ստանում։

Այս փուլում գոնե որևէ նշան չկա, որ կմատնանշի պատերազմի շուտափույթ ավարտ։ Հասկանալու համար, թե ինչու չի կանգնում այս արյունալի պատերազմը պետք է դիտարկենք վերջին երկու տարում Իսրայելի գործողությունները։

Առաջին՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Իսրայելը սկսեց Գազայի զանգվածային ռմբակոծությունը։

Երկրորդ՝ նույն թվականի տարեվերջին Իսրայելը մուտք գործեց Գազա՝ «Համաս»-ի հետ մտնելով ուղիղ հակամարտության մեջ։

Երրորդ՝ Գազա ներխուժումից ամիսներ անց Իսրայելը սկսեց Իրանի պրոքսի ուժերի ռազմաքաղաքական էլիտաների գլխատման գործընթացը։ Մասնավորապես 2024թ․ հուլիս ամսին հենց Թեհրանում սպանվեց նախագահ Փեզեշքիանիի երդմնակալությանը ժամանած, Համասի առաջնորդ Իսմայիլ Հանիեն։ Չորրորդ՝ նույն թվականի հոկտեմբեր ամսին սպանվեց Հանիեին փոխարինած Յահյա Սինվարը։

Հինգերրորդ՝ նույն ժամանակ սեպտեմբեր ամսին «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի ժամանակ սպանվեց իրանական ամենահզոր պրոքսի ուժի առաջնորդ Հասան Նասրալան։

Վեցերրորդ՝ անցնող տարվա վերջին Էրդողանի հրոսակաների, բաշիբոզուկների մասնակցությամբ Սիրիայում տապալվեց Ասադի վարչակարգը։ Իրադրությունից անմիջապես օգտվեց Իսրայելը, ոչ միայն վերցնելով Գոլանյան բարձունքները՝ այլև տասնյակ կիլոմետրերով խորանալով Սիրիայի տարածք:

Յոթերրորդ՝ Իսրայելը, ըստ էության, վերջին երկու տարիներին մեծապես շարքից հանեց իրանական ամենահզոր պրոքսի կառույցներին, սեղմելով Իրանի շուրջ օղակը։

Կոպիտ ասած՝ իրենք վնասել են Իրանի ձեռքերը և անցել են արդեն բուն մարմնին։

ՈՒթերրորդ՝ վերլուծելով այս շղթան, այսինքն Իսրայելի վերջին երկու տարվա գործողությունները, հաջորդական կերպով իրանի պրոքսի ուժերի թուլացումը և շարքից դուրս բերելը, կարելի է գալ այն եզրակացության, որ Բիբիի ցեղասպան կառավարությունը չի պատրաստվում դադարեցնել իր ագրեսիան, այնքան ժամանակ մինչև չհասնի իր առջև դրված ռազմաքաղաքական խնդիրների կատարմանը։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 116

Մեկնաբանություններ